Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Որտե՞ղ է գրողի ծոցը Հայաստանում

Որտե՞ղ է գրողի ծոցը Հայաստանում
29.09.2014 | 14:58

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին հարցրեց, թե հայ-թուրքական արձանագրությունները հանվելո՞ւ են ԱԺ մեծ օրակարգից և ի՞նչ ճակատագիր են ունենալու:Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե հարցը հռետորական է և հավելեց, որ ՄԱԿ-ի ամբիոնից հանրապետության նախագահն արդեն անդրադարձել է այդ հարցին:
Մտքերի փոխանակության ժամանակ Փոստանջյանը նույն հարցին անդրադարձավ՝ հայտարարելով, թե ՄԱԿ-ում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է ուղարկել գրողի ծոցը: «ՀՀ ԱԺ-ն գրողի ծոցը չէ, բայց այստեղ են սպանվել մեր երկրի ղեկավարները...»,-ասաց նա, սակայն նրա խոսքն ընդհատեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Ես խնդրեցի պահպանել քաղաքական կոռեկտություն ու խոսել օրակարգի վերաբերյալ»,- ասաց նա` հավելելով, որ եթե կրկին օրակարգի վերաբերյալ չխոսի, ստիպված կլինի անջատել Փոստանջյանի խոսափողը:

Դիտվել է՝ 2107

Մեկնաբանություններ